Նկարագրություն:
Պարոքսիզմալ հեմիկրանիայի նոպաներ, որոնք տևում են ավելի քան մեկ տարի առանց ախտադադարի կամ 3 ամսից պակաս տևող ախտադադարներով։
Ախտորոշիչ չափանիշներ:
Ա. Նոպաները համապատասխանում են 3.2 պարոքսիզմալ հեմիկրանիա ախտորոշման չափանիշներին և ստորև բերված Բ չափանիշին
Բ. Տեղի է ունենում առանց ռեմիսիայի շրջանի կամ 3 ամսից պակաս տևողությամբ ռեմիսիաներով, առնվազն 1 տարի:
Մեկնաբանություն:
Հիվանդները, ովքեր համապատասխանում են 3.2.2 Քրոնիկ պարոքսիզմալ հեմիկրանիայի և 13.1.1 Տրիգեմինալ նևրալգիայի չափանիշներին, պետք է ունենան երկու ախտորոշում: Դրանց ճանաչումը կարևոր է, քանի որ երկու խանգարումներն էլ պահանջում են բուժում: