Միգրենը գլխացավերով ուղեկցվող քրոնիկական հիվանդություն է։ Ցավերը հիմնականում լինում են տրոփուն բնույթի, ուժեղ կամ շատ ուժեղ, միակողմանի, երբեմն ընդգրկելով աչքը և հարակից շրջանը։ Միգրենի գրոհները հաճախ ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով և արտահայտված գերզգայունությամբ լույսի և ձայների նկատմամբ։ Երբեմն սուր հոտերը նույնպես կարող են տհաճ լինել գրոհի ընթացում։ Միգրենի գրոհները կարող են տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր, և ցավը կարող է անյքան ուժեղ լինել, որ մեծապես ազդի Ձեր առօրյա ակտիվության վրա։
Որոշ պացիենտներ անմիջապես գլխացավից առաջ կամ ընթացքում կարող են նախազգուշացնող նշաններ ունենալ, որոնք հայտնի են որպես աուրա։ Աուրան կարող է լինել տեսողական (կայծեր, զիգզագներ, փայլեր, կույր բծեր) կամ այլ տիպի (դեմքի կամ վերջույթների մի կեսի թմրածություն, խոսքի խանգարում)։
Դեղորայքը կարող է օգնել նվազեցնել ցավերի հաճախությունը, ինտենսիվությունը և տևողությունը։ Ճիշտ ընդրված դեղորայքային բուժումը համակցելով ինքնօգնության և կենսակերպի փոփոխության հետ կարող է օգնել հաղթահարել այս անբուժելի հիվանդությունը։
Միգրենը կարող է հանդիպել ինպես մեծահասակների այնպես էլ երեխաների ու դեռահասների մոտ։ Յուրաքանչյուր նոպան կազմված է մի քանի փուլերից. նախանշանային, աուրայի, գրոհի և հետնշանային։ Պարտադիր չէ, որ բոլոր պացիենտները անցնեն նշված բոլոր փուլերով, ամեն գրոհի ժամանակ։
Այս փուլը սկսվում է միգրենի գրոհից մեկ կամ 2 օր շուտ։ Դուք կարող եք զգալ որոշակի փոփոխություններ, որոնք նախազգուշացնում են սպասվող գրոհի մասին.
Փորկապություն
Տրամադրության տատանումներ՝ դեպրեսիայից մինչև էյֆորիա
Ուտելու անզուսպ ցանկություն և ձգտում
Հաճախ միզելու ցանկություն
Հեղուկի կուտակում օրգանիզմում
Հաճախակի հորանջումներ
Դուք կարող է գլխացավի գրոհից անմիջապես առաջ կամ գրոհի վաղ շրջանում ունենաք տարբեր տարօրինակ զգացողություններ, որոնք անմիջապես փոխակերպվում են գլխացավի։ Այդ երևույթը կոչվում է աուրա։ Միգրենով տառապող անձանց փոքր մասն են նշում աուրայի առկայութնունը։ Աուրան հիմնականում դարձելի նյարդաբանական ախտանշաններ են։ Դրանք սովորաբար տեսողական են, սակայն կարող են նաև այլ տիպի զգացողություններ լինել։ Աուրան սովորաբար սկսվում է աստիճանաբար, հարաճում է ժամանակի ընթացքում և տևում է մինչև 60 րոպե։
Միգրենի աուրայի օրինակներ կարող են լինել.
Տեսողական երևույթներ, օրինակ՝ փայլեր, կածեր, զիգզագներ
Տեսողության դեֆիցիտ, օինակ՝ լրիվ կամ մասնակի տեսադաշտի կորուստ
Մարմնի կամ դեմքի մի կեսի թուլություն կամ թմրածություն
Խոսքի խանգարում
Միգրենի գրոհը սովորաբար տևում է 4-ից 72 ժամ, եթե վաղաժամկետ չի ընդհատվում դեղորայքով։ Թե որքան կտևի միգրենի գրոհը փոփոխական է տարբեր պացիենտների մոտ։ Միգրենի գրոհենրը կարող են կրկնվել շատ հազվադեպ, կամ ամսեկան մի քանի անգամ։
Միգրենի ժամանակ Դուք կարող եք ունենալ.
Գլխացավ՝ սովորաբար միակողմանի, բայց երբեմն երկկողմանի
Ցավը հիմնականում բաբախում է և տրոփում է գլխում
Գերզգայունություն լույսի և ձայնի, երբեմն հպումների ու հոտերի նկատմամբ
Սրտխառնոց և փսխում
Միգրենի գրոհի ավարտից հետոմինչև 1 օր Դուք կարող եք ձեզ «մզված», շփոթված և սպառված զգալ։ Որոշ մարդիկ նշում են տրամադրության բարձրացում գրոհի ավարտից հետո։ Այս շրջանում գլխի կտրուկ շարժումները կարող են կարճատև գլխացավեր առաջացնել։
Միգրենը շատ հաճախ չի ախտորոշվում, կամ սխալ է ախտորոշվում, ինչն էլ բերում է անարդունավետ բուժման։ Եթե հաճախակի եք ունենում գլխացավեր և միգրենանման ախտանիշներ, ապա գրանցեք ձեր գրոհների մասին տվյալները 2-4 շաբաթ և ստացված տվյալներով դիմեք մասնագետի։ Գլխացավերի գրանցման թերթիկը կարող եք բեռնել մեր կայքից, տպել այն և լրացնել գրիչով։
Եթե Ձեզ ախտորոշել են միգրեն, և դուք հսկողության տակ եք, սակայն գլխացավի բնույթը կտրուկ փոխվել է և այևս նման չէ Ձեր սովորական գրոհներին, ապա հարկավոր է դիմել մասնագետի, հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով։
Անհապաղ դիմեք ձեր բժշկին կամ շտապ օգնություն, եթե Դուք զգում եք հետևյալ ախտանշաններից և նշաններից որևէ մեկը։ Դրանք կարող են ավելի լուրջ հիվանդության հետևանք լինել։
Ամպրոպի հարվածի նման կտրուկ գլխացավ
Գլխացավ, որը ուղեկցվում է ջերմությամբ, պարանոցի մկանների կարկամությամբ, շփոթվածությամբ, ցնցումներով, երկտեսությամբ, մարմնի որևէ հատվածի թուլությամբ և թմրածությամբ
Գլխացավ գլխի վնասվածքից հետո
Քրոնիկ գլխացավ, որը սաստկանում է հազից, մարզվելուց, ճիգ գործադրելուց կամ կտրուկ շարժումներից
50 տարեկանից հետո առաջին անգամ սկսված նոր գլխացավ