Շատերը ժամանակ առ ժամանակ ունենում են գլխացավեր, սակայն, եթե Ձեր գլխացավերով օրերի քանակը գերակշռում են անցավ օրերին, հավանաբար Ձեզ մոտ քրոնիկ գլխացավ է։ Քրոնիկ գլխացավերը կարող են տարբեր բնույթ կրել և տարբեր ենթատեսակների լինել, սակայն նրանց միավորում է մի ընդհանրություն՝ քրոնիկ եզրույթը, որը ենթադրում է գլխացավերի հաճախության և տևողության բարձր արժեքներ։ Քրոնիկ գլխացավերի համառ բնույթը բերում է կյանքի որակի խիստ անկման՝ դարձնելով այս վիճակը ամենահաշմանդամեցնող գլխացավային խանգարումը։ Բուժման ագրեսիվ սկիզբը և կայուն երկարատև պահպանումը կարող է նպաստել ցավերի ինտենսիվության, տևողության և հաճախության կրճատման։ Հարկավոր է դիմել մասնագետի՝ ճիշտ բուժական ռազմավարություն ընտրելու նպատակով։
Որպես այդպիսին, քրոնիկ գլխացավեր եզրույթը ենթադրում են ամսական 15 օր և ավելի գլխացավեր, առնվազն 3 ամիս տևողությամբ։ Իրական (առաջնային) քրոնիկական գլխացավերը պայանավորված չեն որևէ այլ հիվանդությամբ։ Եթե գլխացավերը պայմանավորված են որևէ այլ հիվանդությամբ (օր. նորագոյացություն, անոթային անոմալիա), ապա դրանք համարվում են երկրորդային։
Քրոնիկական գլխացավերը, մեկ ցավի գրոհի տևողությունից կախված կարղ են լինել կարճատև և երկարատև։ Երկարատև գլխացավերը առանց ադեկվատ բուժման տևում են 4 ժամ և ավելի, իսկ կարճատև գլխացավերը՝ վայրկյաններից մինչև 4 ժամ։
Առաջնային քրոնիկ գլխացավերը ներառում են.
Քրոնիկ միգրեն
Քրոնիկ լարվածության գլխացավ
Նոր ամենօրյա կայուն գլխացավ
Հեմիկրանիա կոնտինուա
Քրոնիկակագ գլխացավի այս տեսակը սովորաբար հանդիպում է էպիզոդիկ միգրենի պատմություն ունեցող պացիենտների մոտ։ Այն իր մեջ ներառում է հետևյալ նշանները․
Գլխացավը միակողմանի է, երբեմն երկկողմանի
Հիմնականում ցավը տրոփուն և/կամ բաբախող բնույթի է
Ցավի ուժգնությունը միջինից ուժեղ միջակայքում է
Ցավը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով և/կամ փսխումով
Ցավի ժամանակ Դուք կարող եք զգալ անտանելիություն լույսի կամ ձայների նկատմամբ
Այս գլխացավերին բնորոշ նշաններն են․
Ցավերը հիմնականում երկկողմանի են
Ցավի ուժգնությունը թեթևից միջին միջակայքում է
Ցավը շատ հաճախ սեղմող, ճնշող բնույթի է, բայց ոչ տրոփող
Այս գլխացավը սկսում է շատ հանկարծակի, սովորաբար առանց նախկին գլխացավերի պատմություն նշող անձանց մոտ։ Առաջին 3 օրերի ընթացքում ցավը կայունանում է և ստանում է բնորոշ պատկեր։ Հետագայում ցավը պահմանվում է կայուն 24/7 ռեժիմով, շատ ժդվար է ենթարկվում դեղորայքային բուժման և կարող է տարիներ անց հանկարծակի դադարել․
Ցավը սովորաբար երկկողմանի է
Ցավը շատ հաճախ սեղմող, ճնշող բնույթի է, բայց ոչ տրոփող
Ցավի ուժգնությունը թեթևից միջին միջակայքում է
Կարող է քրոնիկ միգրենին կամ քրոնիկ լարվածության գլխացավին բնորոշ նշաններ ունենալ
Գլխացավերի այս տեսակը ներառում է․
Ցավը միշտ միակողմանի է և գրեթե երբեք չի փոխում կողմնայնությունը
Կրում է ամենօրյա բնույթ, առանց անցավ օրերի
Միջին ուժգնության մշտական ցավը պարբերաբար «ընդհատվում է» ուժեղ պիկային կարճատև ցավերի գրոհներով
Սահմանափակ ցավազրկողներ կարող են օգնել մեղմացնել ցավը
Ժամանակի ընթացքում ցավերը կարող են ուժեղանալ և ձեռք բերել միգրենանման բնույթ
Բացի այդ հեմիկրանիա կոնտինուայի գլխացավերը կարող են ուղեկցվել նշված նշաններից մեկով կամ մի քանիսով.
Ցավի կողմում արցունքահոսություն կամ աչքի կարմրություն
Ցավի կողմում քթի փակվածություն և քթահոսություն
Ցավի կողմում վերին կոպի կախվածություն կամ բբի սպազմ
Անհանգստության զգացողություն և աժիտացիա
Եզակի գլխացավերը շատ հաճախ են հանդիպում մարդնանց մոտ և սովորաբար բժշկական միջամտության կարիք չեն ունենում։ Այուամենայնիվ, հարկավոր է դիմել մասնագետի եթե․
Դուք շաբաթական 2 և ավելի անգամ գլխացավ եք ունենում
Դուք ավելի հաճախ եք գլխացավերից բողոքում քան ձեր շրջապատի անձինք
Դուք հաճախակի եք օգտագործում ցավազրկողներ
Ցավազրկողների սովորական դեղաչափերը Ձեզ չեն օգնում, և ավելի բարձր դեղաչափերի կարիք եք ունենում
Ձեր սովորական գլխացավերի բնույթը փոխվել է կամ նոր տեսակի գլխացավ է ի հայտ եկել
Ձեր գլխացավերը խիստ ազդում են ձեր աշխատունակության, ամենօրյա ակտիվության և կյանքի որակի վրա
Անհետաձգելի կարգով դիմեք ձեր ընտանեկան բժշկին կամ շտապ օգնություն եթե․
Ձեր մոտ առաջացել է շատ կտրուկ և ուժեղ, ոչ սովորական գլխացավ
Գլխացավը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, պարանոցի մկանների կարկամությամբ, շփոթվածությամբ, ցնցումներով, երկտեսությամբ, մարմնի որևէ հատվածի թուլությամբ կամ թմրածությամբ, խոսքի խանգարումով
Գլխացավերը առաջացել են գլխի վնասվածքից հետո
Չնայած լիարժեք հանգստի և ընդունած ցավազրկողներին, գլխացավը շարունակում է կայուն կերպով ուժեղանալ
Ձեզ մոտ ի հայտ է եկել նոր տեսակի կայուն գլխացավ, հատկապես եթե Ձեր տարիքը 50 տարեկանից բարձր է
Գլացավերի հետ ի հատ է եկել սաստիկ շնչարգելություն
Ցվերը սկսվում են երբ դուք ուղղահայց դիրքում եք, և արագ վերանում են երբ պառկում եք։