Ցիտել։
Yeganyan G, Sargsyan H, Manukyan M, Schytz H, Khachatryan S. Severe headache as a monosymptom of cerebral venous sinus thrombosis: a case report with effective utilization of the SNNOOP10 approach. AJHMS. Published online December 30, 2022:52-57. doi:10.54235/27382737-2022.v2.2-53
Սաստիկ գլխացավը, որպես գլխուղեղի երակային ծոցերի թրոմբոզի միակ ախտանիշ. SNOOP10 մոտեցման հաջողված կիրառման կլինիկական դեպքի ներկայացում։
Գարիկ Եգանյան1, Հասմիկ Սարգսյան2, Մարիամ Մանուկյան2, Հենրիկ Շուտց3, Սամսոն Խաչատրյան4,5
1. Նյարդաբանության բաժանմունք, Վանաձոր բժշկական կենտրոն, Վանաձոր, Հայաստան, 2. Նյարդաբանության բաժանմունք, Էրեբունի բժշկական կենտրոն, Երևան, Հայաստան, 3. Գլխացավերի դանիական կենտրոն, Նյարդաբանության բաժանմունք, Գլոստրուպի ազգային հիվանդանոց, Առողջապահության և բժշկական գիտություններ ֆակուլտետ, Կոպենհագենի համալսարան, Դանիա, 4. Նյարդաբանության և նեյրովիրաբուժության ամբիոն, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևան, Հայաստան, 5. Սոմնուս նյարդաբանական կլինիկա, Երևան, Հայաստան
Գլխացավերը ընդհանուր պոպուլյացիայում առավել հաճախ հանդիպող գանգատն է, որի տարածվածությունը կազմում է մոտ 96%: Երկրորդային գլխացավերի տարածվածությունը համաշխարհային մակարդակով կազմում 18%: Խորհուրդ չի տրվում յուրաքանչյուր գլխացավի գանգատով պացիենտին բազմակողմանի հետազոտելը (ներառյալ նեյրոիմիջինգ և լաբորատոր հետազոտություններ), քանի որ բարձր է կեղծ դրական արդյունքների և պատահական գտածոների հավանականությունը։ Երկրորդային գլխացավերի կարմիր դրոշակների բացահայտման համար առաջարկվել է SNOOP10 հապավումը։ «Ձևի փոփոխությունը կամ վերջերս նոր գլխացավի սկիզբը» SNOOP10 մոտեցման կարմիր դրոշակներից մեկն է։ Այս կլինիկական դեպքի պացիենտը ամբուլատոր կարգով դիմել է մասնագետի՝ ներկայացնելով երեք օր տևող խիստ սաստիկ գլխացավ։ Նա երբեք նման գլխացավ չի ունեցել և քրոնիկ հիվանդություններով չի տառապում։ Նեյրոիմիջինգը ցույց տվեց գլխուղեղի երակային ծոցերի թրոմբոզի նշաններ։ Պացիենտի մոտ հայտնաբերվեց նաև հիպերթիրեոզ։ Վերջինս, ենթադրաբար, հանդիսանում է գլխուղեղի երակային ծոցերի թրոմբոզի առաջացման նպաստող գործոն, պրոկոագուլյացիոն և հակաֆիբրինոլիտիկ ակտիվության հավանական բարձրացման պատճառով։ Պացիենտին նշանակվել է հակամակարդիչ, հակացնցումային, հակաթիրոիդ, ախտանշանային և աջակցող բուժում։ Պացիենտը դուրս է գրվել 14րդ օրը, թեթև գլխացավերով և առանց նյարդաբանական դեֆիցիտի։ Երեք ամիս անց՝ վերստուգիչ այցի ժամանակ, պացիենտը չի նշել որևէ գանգատ։ Գլխուղեղի ՀՇ հետազոտությամբ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Այս կլինիկական դեպքը ցույց է տալիս SNOOP10 մոտեցման արդյունավետությունը նոր սկսված գլխացավերի համար՝ անհետաձգելի իրավիճակներում։