Այս օրագիրը խորհուրդ է տրվում լրացնել մինչև բժշկի մոտ առաջին այցին գնալը, 1-2 շաբաթ տևողությամբ (1 էջը նախատեսված է 1 շաբաթվա համար)։
Օրագիրը հարկավոր է լրացնել ամեն օրքնելուց առաջ, անկախ ցավի առկայությունից։ Նախ լրացնում եք տվյալ օրվա ամսաթիվը։ Այնուհետև հարկավոր է պատասխանել տրված հարցերին։ 2 և 5-12 -րդ հարցերի պատասխանելիս օգտագործեք ✓ նշանը։ 3,4,13,14 հարցերը պահանջում են ձեռագիր լրացնել համապատասխան ինֆորմացիան։
Կանայք օրացույցի վրա պարտադիր նշում են դաշտանի օրերը։
Օրագիրը ներբեռնեք ձեր համակարգչի մեջ, տպեք 2 օրինակով, լրացրեք 2 շաբաթների ընթացքում և վեցրեք ձեզ հետ բժշկի այցելելիս։ Հետագա բուժման ընթացքը վերահսկելու և գնահատելու համար օգտագործեք Հալլի գլխացավերի օրագիրը (տես ներքևում)։
Այս օրագիրը նախատեսված է ախտորոշումը հստակեցնելու և բուժման արդյունավետությունը գնահատելու համար։
Օրագիրը հարկավոր է լրացնել ամեն օր քնելուց առաջ, անկախ ցավի առկայությունից։ Աղյուսակում հարկավոր է ✓ նշանով նշել վերջին 24 ժամում եղել է արդյոք գլխացավ թե ոչ, ինչպես նաև ցավի ուժգնությունը։ Այնուհետև նշում ենք հարակից ախտանշանների առկայությունը (մանարամասները ներքևի աջ հատվածում), գլխացավի տևողությունը (4 ժամից ավել կամ պակաս), ցավազրկման նպատակով ընդունված դեղի անունը և դեղաչափը և որքանով է օգնել դեղը։ Մեկնաբանություններում նշում ենք ցանկացած տեղեկատվություն, որը կարող է հետագայում օգտակար լինել։ Կանայք օրացույցի վրա պարտադիր նշում են դաշտանի օրերը։