Նկարագրություն:
Պարոքսիզմալ հեմիկրանիայի նոպաները տեղի են ունենում 7 օրից մինչև մեկ տարի տևող ժամանակաշրջաններում և ընդհատվում են առնվազն 3 ամիս տևողությամբ անցավ շրջաններով:
Ախտորոշման չափանիշներ.
Ա. Ցավի գրոհներ, որոնք համապատասխանում են 3.2 պարոքսիզմալ հեմիկրանիա ախտորոշման չափանիշներին և ընթանում են շրջաններով։
Բ. Առնվազն երկու 7 օրից մինչև 1 տարի (երբ բուժումը չի իրականացվում) տևողությամբ ցավի շրջաններ և ընդհատվում են ≥3 ամսից ավելի անցավ ռեմիսիայի շրջաններով: