HIT-6 հարցարանը նախատեսված է կյանքի որակի վրա գլխացավերի ազդեցությունը գնահատելու համար։ Այն կազմված է 6 պարզ հարցերից, որոնցից յուրաքանչյուրի համար հատկացված է 5 տարբեր պատասխան՝ երբեք, հազվադեպ, երբեմն, շատ հաճախ և միշտ։ Հարցարանը լրացնելիս հարկավոր է ուշադիր կարդալ հարցը և օղակի մեջ վերցնել նշված պատսախաններից մեկը, որը ամենամոտն է իրականությանը։ Հարցերին պատասխանելիս հարկավոր է հաշվի առնել միայն վերջին 1 ամսվա ընթացքում եղած գլխացավերը։ Յուրաքանչյուր հարց կարող է միայն 1 պատասխան ունենալ։
Հարցերին պատասխանելուց հետո, կարող եք ինքնուրույն հաշվել միավորը կամ թողնել այդ փուլը բժշկի համար։ Ինքնուրույն հաշվելու համար հարկավոր է յուրաքանչյուր սունյակում հաշվել ընտրած պատասխանների քանակը և նշել այն ներքևի հատվածում առկա եռանկյունիների մեջ։ Այնուհետև բազմապատկել ստացված թվերը համապատասխան միավորներով (նշված է եռանկայն տակ) և գումարել ստացված միավորները։ Վերջնական միավորը հարկավոր է գրել ընդհանուր բաժնում։