Նախկինում օգտագործված տերմիններ.
Սուր սկզբով քրոնիկ գլխացավ; Դե նովո քրոնիկ գլխացավ.
Նկարագրություն.
Համառ գլխացավ, որը հենց սկզբից կրում է ամենօրյա մշտական բնույթ, և պացիենտը հստակ հիշվում է ցավերի սկիզբը: Ցավը չունի առանձին բնորոշ հատկանիշներ և կարող է լինել միգրենի կամ լարվածության տիպի կամ ունենալ երկուսի տարրեր:
Ախտորոշման չափանիշներ.
Ա. Համառ գլխացավ, որը համապատասխանում է Բ և Գ չափանիշներին
Բ. Հստակ հիշվող սկիզբ, ցավը դառնում է շարունակական և անդադար 24 ժամվա ընթացքում
Գ. Ցավը առկա է 3 ամսից ավելի
Դ. Ավելի լավ չի բացատրվում ICHD-3 մեկ այլ ախտորոշմամբ
Նշումներ.
1. 4.10 Նոր ամենօրյա մշտական գլխացավը եզակի է նրանով, որ գլխացավը լինում են ամենօրյա հիվանդության սկզբից և չեն դադարում, սովորաբար առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր չունեն նախկին գլխացավի պատմություն: Այս խանգարումով պացիենտները միշտ հիշում են և կարող են ճշգրիտ նկարագրել գլխացավերի սկիզբը. եթե նրանք չեն կարող դա անել, ապա պետք է այլ ախտորոշում փնտրել: Այնուամենայնիվ, նախկինում գլխացավեր ունեցող պացիենտները (1 Միգրեն կամ 2 Լարվածության տիպի գլխացավ) չեն բացառվում այս ախտորոշումից, բայց նրանք չպետք է նկարագրեն գլխացավի հաճախականության աճը մինչև մշտական գլխացավերի սկիզբը: Նմանապես, նախկինում գլխացավեր ունեցող պացիենտները չպետք է նկարագրեն սրացում, որը կապված է ցավազրկողների չարաշահման հետ կամ հաջորդած լինի դրան:
2. 4.10 Նոր ամենօրյա մշտական գլխացավը կարող է ունենալ 1 Միգրենի կամ 2 Լարվածության գլխացավի հատկանիշներ: Թեև 1.3 Քրոնիկ միգրենի և/կամ 2.3 Քրոնիկ լարվածության տիպի գլխացավի չափանիշները նույնպես կարող են բավարարվել, միևնույնն է ախտորոշումը պետք է լինի 4.10 Նոր ամենօրյա մշտական գլխացավ, երբ այս խանգարման չափանիշները բավարարվում են: Ի հակադրություն, երբ և՛ 4.10 Նոր ամենօրյա մշտական գլխացավի, և՛ 3.4 Հեմիկրանիա կոնտինուա ախտորոշման չափանիշները բավարարված են, ապա վերջինս պետք է լինի նախընտրելի ախտորոշումը:
3. Ցավազրկողների օգտագործումը կարող է գերազանցել 8.2 Դեղորայքի չարաշահման գլխացավի թույլատրելի սահմանները։ Այս պարագայում 4.10 Նոր ամենօրյա մշտական գլխացավի ախտորոշումը չի կարող դրվել, քանի դեռ ամենօրյա գլխացավի առաջացումը ակնհայտորեն չի նկարագրվում ավելի շուտ քան դեղամիջոցի չափից ավելի օգտագործմանը: Նման իրավիճակում պետք է դրվի երկու ախտորոշում՝ 4.10 Նոր ամենօրյա մշտական գլխացավ և 8.2 Դեղորայքի չարաշահման գլխացավ:
4. Բոլոր դեպքերում, այլ երկրորդային գլխացավերը, ինչպիսիք են 5.1 Գլխի վնասվածքների հետ կապված սուր գլխացավը, 7.1 Գլխուղեղ-ողնուղեղային հեղուկի ճնշման բարձրացման հետ կապված գլխացավը, 7.2 Գլխուղեղ-ողնուղեղային հեղուկի ճնշման իջեցման հետ կապված գլխացավը և այլն պետք է բացառվեն համապատասխան հետազոտություններով:
Մեկնաբանություն.
4.10 Նոր ամենօրյա մշտական գլխացավը ունի երկու ենթատեսակ՝ ինքնասահմանափակվող ենթատեսակ, որը սովորաբար անհետանում է մի քանի ամսվա ընթացքում առանց բուժման, և կայուն ենթատեսակ, որը կայուն է ագրեսիվ բուժման նկատմամբ։ Սրանք ICHD-3-ում առանձին կոդավորված չեն:
Աղբյուր։ 4.10 New daily persistent headache (NDPH) - ICHD-3