Բժիշկ Գարիկ Եգանյանը 2017 թ. ավարտել է Երևանպի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։ 2017-2020 թթ. սովորել է նյարդաբանության կլինիկական օրդինատուրայում Սոմնուս նյարդաբանական կենտրոնում, Էրեբունի բժշկական կենտրոնի, Աստղիկ բժշկական կենտրոնի և 2-րդ բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքներում։
2022 թ. երկամսյա վերապատրաստման դասընթաց է անցել Գլխացավերի դանիական կենտրոնում (Գլոստրուպ, Դանիա) և Հալլի թագավորական հիվանդանոցի գլխացավերի կենտրոնում (Հալլ, Մեծ Բրիտանիա)։
Մասնակցել է գլխացավերին նվիրված բազմաթիվ գիտաժողովների, դասընթացների, սեմինարների և սիմպոզիումների։ Գլխացավերի միջազգային միության անդամ է։